ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իմ պատկերացրած Հայաստանում ուսուցիչն իրական ազատություն ունի

Իմ պատկերացրած Հայաստանում ուսուցիչն իրական ազատություն ունի
05.10.2024 | 12:20

Հերոսը Ուսուցիչն է, ում առաքելության մեջ կա զոհողության բաղադրիչ։ Ուսուցիչը կամավոր կերպով քայքայում է իրեն, իր նյարդերը, որպեսզի իր կրթած ու դաստիարակած սերունդը առողջ, բարոյական, գրագետ, գիտակից, կենսունակ, հայրենասեր, մարդասեր լինի, էստեղ է զոհողությունը։

Ուսուցչի համար առաջնահերթությունը իր նյութական ապահովվածությունը չէ, այլ սերնդի ապագան՝ իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իմաստով։ Իսկ պետությունն իմ պատկերացրած Հայաստանում թույլ չի տալիս, որ նյութականի թեման ուսուցչի համար առաջնահերթության հարց դառնա. պետությունն ուսուցչին արժանավայել վարձատրություն է տալիս, ուսուցիչը կուչուխուփ գալով չի սպասում հաջորդ աշխատավարձին։

Իմ պատկերացրած Հայաստանում ուսուցիչն իրական ազատություն ունի, նրան հնարավոր չէ չափորոշիչ պարտադրել, նա իր անհամաձայնությունը հայտնում է բարձրաձայն ու գիտի, որ էդ անհամաձայնությունը տեղ է հասնում։ Պետական կամ քաղաքական պաշտոնյան լծակ չունի ուսուցչի նկատմամբ, ուսուցիչն էլ չի զգաստանում նրա ներկայությունից. նրանց միջև հարաբերությունները ոչ միայն հորիզոնական են, այլև դրանց բովանդակությունը փոխադարձ ծառայությունն է ու օգնությունը։

Իմ պատկերացրած Հայաստանում ուսուցչի մասնագիտություն են ձեռք բերում լավագույնները, քանի որ գիտակցում են իրենց առաքելությունն ու գործի պատասխանատվությունը ու քանի որ ամենադժվար ու զոհողություն պահանջող գործն է ուսուցչի գործը։

Իմ պատկերացրած Հայաստանում միջակությունները չեն կարողանում սպրդել դպրոց, որովհետև դպրոցում դասավանդելը միայն դաս տալ չէ, այլև հետազոտել է ու հետազոտություն սովորեցնել, երեխայի միջոցով անգամ ծնողին դաստիարակել, եթե դրա կարիքը կա։

Շնորհավորում եմ, սիրելի՛ ուսուցիչներ։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3932

Մեկնաբանություններ